ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աստված դեռ չի հանդգնում փակել արնաներկ ճամփեքը նրանց

Աստված դեռ չի հանդգնում փակել արնաներկ ճամփեքը նրանց
15.09.2023 | 14:44

Փոքր ազգերի համար միշտ էլ դժվար է եղել գոյատևելը: Քաղաքակրթության զարգացումը միայն խաբուսիկ ձևով է անդրադառնում նրանց պաշտպանվածության վրա: Խոշոր «շնագայլերն» անդադար հակված են կուլ տալու փոքր ու տկար ձկներին:

Հենց դա է մարդկության, ընդհանրապես համաշխարհային պատմությունը:

Ցավոք:

Սակայն տոկալ ու պաշտպանվել է պետք, շնագայլերն անխոցելի չեն:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի թիզ հողի համար, մի կարատ ոսկու, մի սրվակ նավթի,

գերիշխանության, հռչակի համար

մոլեգնող, պղծող, դավող ու «քցող»,

խենթացող ազգեր, պետություններ ու խառն զորագնդեր-

լլկում են, սպանում ու ցեղասպանում,

ավիրում են ու գլխատում, քերթում,

վառում են, կախում ու գերեվարում,

կորցնում են անհետ, առնում բռան մեջ,

մատնում սովի ու համաճարակի:

Ամենասաստիկ գիշատիչերն են նրանք աշխարհի -

դարեդար՝ մեղմ ու բարեվայելուչ տեսք են առնում, բայց

ներքուստ կրկնակի վայրագ են դառնում,

նրանք ամենուր և գիշեր ու տիվ

սուրում են ամեն որսի ետևից,

իրարից վերջին ոսկորն են խլում,

միմյանց աչքերն են հանում անխնա:

Եվ այլայլվում է, երկմտում Աստված -

դեռ չի հանդգնում փակել արնաներկ ճամփեքը նրանց…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5115

Մեկնաբանություններ